Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել են Մայր Աթոռ՝ հանդիպելու Գարեգին Բ Վեհափառի հետ՝ կապված նախորդ օրը Գնդեվանքի մերձակայքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ իրականացված ֆիզիկական ոտնձգության արտասովոր ու դատապարտելի փաստի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Մելիքյանը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը»,-նշում է Ռուբեն Մելիքյանը:
Նշենք, որ շաբաթ օրը՝ հուլիսի 14-ի երեկոյան,Վայոց ձորի մարզում կաթողիկոսի հրաժարականի պահանջի շուրջ ձևավորված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել են Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ) ուխտի մեկնած Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան։
Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի առնչությամբ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանությունում ծառայողականքննություն է սկսվել:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը