«Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները, ովքեր արդեն մեկ ամիս է բողոքի հավաքներ են իրականացնում՝ պահանջելով Գերգին Երկրորդ կաթողիկոսի հարաժարականը, այսօր առավոտյան կրկին Մայր Աթոռում էին:
Բողոքի ակցիայի ընթացքում տեղի է ունեցել բախում, որը, ըստ նախաձենության անդամների, հրահրված է եղել Մայր Աթոռի կողմից: Հ
«Որոշ եպիսկոպոսներ և հոգևորականներ հայհոյելով շարժման մասնակիցներին, դուրս հանեցին նրանց Մայր Աթոռի տարածքից»,-նշված է «Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնության տարածած հաղորդագրությունում։
Կատարվածի վերաբերյալ տեսանյութը՝ ստորև․
Կատարվածին անդրադարձել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․
«Այսօր առավոտյան հայտնի նախաձեռնության անդամները կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգևոր կենտրոնի անդորրն ու աղոթական միջավայրը` իմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով և սադրիչ գործողություններով:
Դատապարտելով հանդերձ նախաձեռնության այս ընթացքը հույսը չենք կորցնում և աղոթում, որ Աստված, Իր ողորմությանն արժանի անելով, լուսավորի իմաստությամբ` բարին խորհելու, խոսելու և գործելու»:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը