Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը՝ հուլիսի 16-ին - RadioVan.fm

Онлайн

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը՝ հուլիսի 16-ին

2018-07-12 15:50 , Политика, 1464

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը՝ հուլիսի 16-ին

Այսօր հրավիրված Երևանի ավագանու նիստում քննարկվել է «Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը սահմանելու մասին» որոշման նախագիծը:

Մինչ այդ Կամո Արեյանն ավագանու անդամներին տեղեկացրել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են նրա կողմից 2018 թվականի հուլիսի 9-ին ներկայացված հրաժարականի հիմքով:

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի հրաժարականը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-րդ հոդվածի 1-ին մասով` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացրել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը 2018 թվականի հուլիսի 16-ին սահմանելու մասին որոշման նախագիծը:

Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկել է քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը սահմանել 2018 թվականի օգոստոսի 8-ը:

Երևանի ավագանին, սակայն, ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը 2018 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 11.00-ին սահմանելու մասին որոշման նախագծին:

Лента

Рекомендуем посмотреть