Զրկե՞լ, թե ոչ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից․ քաղաքապետի պաշտոնակատարը հարցում է նախաձեռնել - RadioVan.fm

Онлайн

Զրկե՞լ, թե ոչ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից․ քաղաքապետի պաշտոնակատարը հարցում է նախաձեռնել

2018-07-12 13:35 , Общество, 1631

Զրկե՞լ, թե ոչ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից․ քաղաքապետի պաշտոնակատարը հարցում է նախաձեռնել

Արդյո՞ք քաղաքացիները կողմ են, որպեսզի գեներալ Մանվել Գրիգորյանը զրկվի Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից․ հարցի վերաբերյալ քաղաքացիների կարծիքը պարզելու համար Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան հարցում է նախաձեռնել

«Հուլիսի 24-ին կայանալու է Էջմիածնի ավագանու հերթական նիստ: Նախատեսում եմ քննարկվող հարցերի մեջ ներառել նաև ՄԱՆՎԵԼ ՍԵԿՏՈՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:

Կարևորելով նման նուրբ խնդրի վերաբերյալ հանրության արձագանքն ու կարծիքը նախապես գնահատելու կարևորությունը՝ ստորև քվեարկության եմ դնում հետևյալ հարցը:

ԿՈՂՄ ԵՔ ԱՐԴՅՈՔ, ՈՐՊԵՍԶԻ ՄԱՆՎԵԼ ՍԵԿՏՈՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԶՐԿՎԻ ԷՋՄԻԱԾՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՉՈՒՄԻՑ»,-գրել է Դիանա Գասպարյանը։

Նշենք, որ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մաս), ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու մեջ մեղադրվող (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) Մանվել Գրիգորյանը կալանավորված է։

Հիշեցնենք՝ հոր՝ Մանվել Գրիգորյանի մասին Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեսանյութից ժամեր անց՝ հունիսի 17-ին, Կարեն Գրիգորյանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ իր հրաժարականի համար հիմքեր չկան, ֆեյսբուքյան իր էջում գրեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու մասին։

Կարեն Գրիգորյանը, նշենք, հոր վերաբերյալ քննվող յուրացման եղանակով իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման և յուրացման քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նրա կատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть