Онлайн

Այլ անձի վրա գրանցված մեքենայով Վրաստան մեկնելիս նոտարով հաստատված լիազորագիր է հարկավոր

2018-07-11 17:53 , Общество, 345

Այլ անձի վրա գրանցված մեքենայով Վրաստան մեկնելիս նոտարով հաստատված լիազորագիր է հարկավոր

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը այդ երկիր մեկնել պատրաստվող քաղաքացիներին իրազեկող հայտարարություն է տարածել։

«Եթե պատրաստվում եք հատել սահմանը Ձեզ վրա չգրանցված ավտոմեքենայով, ապա խնդրում ենք Ձեզ հետ ունենալ մեքենայի տիրոջ կողմից Ձեզ տրված լիազորագիրը՝ վրացերեն կամ անգլերեն լեզուներով։ Թարգմանությունը պետք է հաստատված լինի նոտարի կողմից»,-մասնավորապես, ասված է Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть