Նիկոլ Փաշինյանի աշխատավարձի չափը, կոստյումի և ժամացույցի գինը․ ռուս բլոգերը՝ հարցազրույցի մանրամասներով - RadioVan.fm

Онлайн

Նիկոլ Փաշինյանի աշխատավարձի չափը, կոստյումի և ժամացույցի գինը․ ռուս բլոգերը՝ հարցազրույցի մանրամասներով

2018-07-10 15:39 , Общество, 3015

Նիկոլ Փաշինյանի աշխատավարձի չափը, կոստյումի և ժամացույցի գինը․ ռուս բլոգերը՝ հարցազրույցի մանրամասներով

Ռուս հայտնի լրագրող, բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, ով, նշենք, հայաստանյան «թավշյա հեղափոխության» օրերին մեր երկում էր և ակտիվորեն լուսաբանում էր գործընթացները, հանդիպել և հարցազրույց է անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Քաղաքականության, կոռուպցիայի, բարեփոխումների մասին հարցեր չեմ տվել»,-տեսանյութի ուղեկցող տեքստում գրել է Ռոմանովը՝ նշելով, որ այս անգամ հատկապես ցանկացել է բացահայտել վարչապետի մարդկային հատկանիշներն ու անձնական որակները:

Հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական միջավայրում պատասխանելով ռուս լրագրողի հարցերին, պատմել է նաև, թե որքան աշխատավարձ է ստանում, և ինչ արժեն իր կոստյումն ու ժամացույցը: Վարչապետն ասել է, որ ձեռքի ժամացույցն իրեն երեք տարի առաջ նվիրել է կինը և արժե մոտ 200 դոլար, իսկ իր կրած կոստյումները, այդ թվում՝ կոստյումը, որով Ռուսաստան էր մեկնել, իր հին կոստյումներն են։

Ինչպես պարզել է ռուս բլոգերը՝ Հայաստանի վարչապետի աշխատավարձը շուրջ 2000 դոլար է կազմում:

Տեսանյութի ավարտին՝ ինչ-որ սենսացիոն տեղեկություն հայտնելու վերաբերյալ բլոգերի խնդրանքին՝ ՀՀ վարչապետն ասել է. «Ես կարծում եմ, որ առանց ինձ էլ Հայաստանում այժմ բավականաչափ սենսացիաներ կան: Ես ոչ մի նորություն չունեմ, առնվազն, ինձ դեռ չեն զեկուցել»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում․

Лента

Рекомендуем посмотреть