Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 24-րդ կմ-ում գտնվող թունելում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով՝ Վանաձոր-Ալավերդի (Մ-6) մայրուղին շուրջ 1 ամիս ժամը 08։00-20։00-ն փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ ժամը 20։00-08։00-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհը բաց կլինի միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։
Տրանսպորտային միջոցների համար սահմանվել է հետևյալ այլընտրանքային երթուղին.
Երևան — Սևան — Իջևան, Ոսկեպար — Նոյեմբերյան — Վրաստանի սահման, ևԵրևան — Սպիտակ — Վանաձոր, Վանաձոր — Դիլիջան ճանապարհահատվածներով:
Նախարարությունից նշում են, որ ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կկազմակերպվի Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհով: