Գիտությունը վերադառնում է Հայաստան․ նախարար - RadioVan.fm

Онлайн

Գիտությունը վերադառնում է Հայաստան․ նախարար

2018-07-09 17:10 , Общество, 1345

Գիտությունը վերադառնում է Հայաստան․ նախարար

Հայ մեծ գիտնական Յուրի Օգանեսյանը հյուրընկալվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում։ Այդ մասին «Գիտությունը վերադառնում է Հայաստան» հեշթեգով ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է նախարար Արայիկ Հարությունյանը։

«Այսօր Կրթության և գիտության նախարարությունում հյուրընկալել էինք աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանին, ում անունն ամրագրված է Մենդելեևի աղյուսակում։ Աշխարհի ցանկացած պետության նախարարի համար մեծ պատիվ կլիներ լսել Օգանեսյանի խորհուրդները գիտության զարգացման վերաբերյալ»,-գրել է նախարարը՝ հրապարակելով գիտնականի հետ համատեղ լուսանկարը։

Հիշեցնենք՝ 2016 թվականի հունիսի 9-ին Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ տարրն անվանեց oganesson (Og)` հայ մեծ գիտնական Յուրի Ցոլակի Օգանեսյանի պատվին։

Յուրի Օգանեսյանը փորձարարական միջուկային ֆիզիկայի բնագավառի մեծագույն գիտնականներից է, 2003 թվականից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Գ. Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավարը: Նա նաեւ ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է, ԵՊՀ պատվավոր դոկտոր:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть