Փաշինյանի վստահեցմամբ՝ Յուրի Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի վստահեցմամբ՝ Յուրի Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին

2018-07-09 14:11 , Общество, 1376

Փաշինյանի վստահեցմամբ՝ Յուրի Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային օրը սկսել է հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպմամբ։ Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։ Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին և հայկական ֆուտբոլին»,-գրել է վարչապետ Փաշինյանը:

Лента

Рекомендуем посмотреть