«Վերականգնենք մեր ազգային տոները»․ Արարատյան Հայրապետական թեմը հրավիրում է տոնելու Վարդավառը - RadioVan.fm

Онлайн

«Վերականգնենք մեր ազգային տոները»․ Արարատյան Հայրապետական թեմը հրավիրում է տոնելու Վարդավառը

2018-07-06 13:13 , Общество, 2689

«Վերականգնենք մեր ազգային տոները»․ Արարատյան Հայրապետական թեմը հրավիրում է տոնելու Վարդավառը

«Վերականգնենք մեր ազգային տոները»․ այս կոչով եկեղեցու հետևորդներին է դիմում Արարատյան Հայրապետական թեմը՝ տեղեկացնոլով, որ հուլիսի 7-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ թեմի երիտասարդաց միությունները կկազմակերպեն Վարդավառի տոնախմբություն:

«Ժամը 18.00-ին մասնակիցները ազգային երգ ու պարով, տոնական մեծ թափորով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կքայլեն դեպի Մանկական զբոսայգի:

Այգում կներկայացվեն տոնի ժողովրդական սովորույթները, բեմադրության միջոցով կցուցադրվի Ջրհեղեղի և Նոյի ընտանիքի տապնից դուրս գալու պատմությունը: Կբեմադրվեն նաև խնդումի և պուռմատիկինին նվիրված ծիսական դրվագները, իսկ ցորենի հասկերից խաչբուռ կպատրաստեն: Երիտասարդները խնձոր կխորովեն և կբաժանեն ներկաներին: Միջոցառումը կավարտվի խորհրդանշական ջրախաղով և աղավնիներ բաց թողնելով»,-տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից՝ ընդգծելով, որ Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ թեմի երիտասարդները, «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո, ամեն տարի նոր շունչ են հաղորդում ազգային տոներին` վերարթնացնելով ժողովրդական գեղեցիկ սովորությունները:

Лента

Рекомендуем посмотреть