Նոր հիմնադրամ՝ Սերժ Թանկյանի և Կարին Հովհաննիսյանի նախաձեռնությամբ - RadioVan.fm

Онлайн

Նոր հիմնադրամ՝ Սերժ Թանկյանի և Կարին Հովհաննիսյանի նախաձեռնությամբ

2018-07-05 16:49 , Общество, 2567

Նոր հիմնադրամ՝ Սերժ Թանկյանի և Կարին Հովհաննիսյանի նախաձեռնությամբ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ստեղծարար Հայաստան» նորարար մշակութային հիմնադրամի խորհրդի անդամ, ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին և հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանին:

«Ստեղծարար Հայաստանի» առաքելությունն է ոչ միայն զարգացնելու հայկական մշակույթը, այլ նաեւ դառնալու տաղանդավոր արվեստագետներին բացահայտելու, աջակցելու նրանց առաջ մղելու եւ խոստումնալից նախագծերը կյանքի կոչելու մի հարթակ: Այդ մասին հանդիպմանն ասել է Կարին Հովհաննիսյանը։

«Նշելով, որ արվեստը ամենազորավոր եւ ռազմավարական առումով ամենահեշտ եւ դյուրին ճանապարհ հարթող ուժն է՝ հիմնադրամի խորհրդի անդամներն ասել են, որ «Ստեղծարար Հայաստանը» նպատակ ունի դառնալ ամենադինամիկ եւ արդյունավետ մշակութային նախաձեռնություններից մեկը»,-տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Աղբյույրը, միաժամանակ, հայտնում է, որ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Սերժ Թանկյանի թե՛ մշակութային, թե՛ հասարակական գործունեությունը եւ ասել. «Դուք ոչ միայն հրաշալի երաժիշտ եք, այլեւ հրաշալի հայ, արժանապատիվ ու հպարտ հայ»:

Նախագահը ողջունել է «Ստեղծարար Հայաստանի» ծրագրերն ու մտահաղացումները եւ պատրաստակամություն հայտնել հնարավորիս աջակցել դրանց իրականացմանը:

Лента

Рекомендуем посмотреть