ՖԲ օգտատերերը հակադարձում են նախարարի՝ արյունաբանականի շռայլ ծախսերի մասով հայտարարությանը - RadioVan.fm

Онлайн

ՖԲ օգտատերերը հակադարձում են նախարարի՝ արյունաբանականի շռայլ ծախսերի մասով հայտարարությանը

2018-07-03 17:53 , Общество, 1862

ՖԲ օգտատերերը հակադարձում են նախարարի՝ արյունաբանականի շռայլ ծախսերի մասով հայտարարությանը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնին հատկացված ավտոմեքենաների լուսանկարները՝ գրելով․ «Հետաքրքիր է՝ քանի երեխայի կարելի էր կատարել ոսկրածուծի տրանսպլանտացիա այն 25մլն դրամով, որը ծախսվել է արյունաբական կենտրոնի այս երկու մեքենաների ձեռք բերման համար։

Nissan X Trail 2012 14.990.000

Nissan Kicks 2017 10.300.000»։

ՖԲ սոցիալական կայքի օգտատերերից շատերը հրապարակմանը բացասաբար են արձագանքել՝ ընդգծելով, որ ժամանակն է, որ գրեթե 1 ամիս պաշտոնավարող նախարարը զբաղվի առողջապահական ոլորտի լուրջ խնդիրներով։

«Իբր ինչ, պարոն նախարար, էս ինչ էժանագին տրյուկների հետևից եք ընկել՝ նախարարի իմիջին ոչ սազական: Ձեր գրառման մեջ կներեք՝ բայց առկա է ակնհայտ դեմագոգիա: Էդպիսի բաներ ես կարող եմ գրել, մամուլը կարող է գրել, ՀԿ-ները կարող են գրել: Դուք հլը չեք հասկացե՞լ որ արդեն նախարար եք: Ողբամ զքեզ առողջապահություն հայոց»,-գրել է Գոռ Գևորգյանը։

Շուշան Դավթյանն էլ նախարար Թորոսյանի՝ մեքենաների մասին տեղեկատվությունը թերի է համարել։«Մեքենաներից մեկը գնվել է գրանտային գումարներով հեմոֆիլիայի կենտրոնի համար և ծառայում է կենտրոնին, իսկ մյուսը ինչպես նախկինում այնպես էլ հիմա ծառայում է տնօրենին։ Կարո՞ղ է նոր տնօրենը պետք է վաճառի և 60նն անց մարդը հեծանիվով գա գործի»,-գրել է օգտատերը՝ նախարարին իրազեկելով նաև արյունաբանական կենտրոնի աշխատանքների մասին․ «Հարգելի պարոն Arsen Torosyan և ՀՀ առողջապահության նախարարություն քանի որ Դուք արդեն 1 ամսից ավելի է պաշտոնավարում եք, բայց դեռ տեղյակ չեք թե ինչ արժի առողջապահության ոլորտի կարևորագույն ձեռքբերման արժեքը, լուսաբանեմ' 25 մլն դրամով հնարավոր է իրականացնել 1 ԱԼԼՈ կամ 3 ԱՈՒՏՈ փոխպատվաստում։ Սակայն Արյունաբանական կենտրոնը բացառապես իր միջոցներով արդեն կատարել է 5 ԱՈՒՏՈ փոխպատվաստում մոտ 40 մլն»։

Лента

Рекомендуем посмотреть