Առաջին դասարանցիների գրանցման հայտերը 2019-ից՝ առցանց - RadioVan.fm

Онлайн

Առաջին դասարանցիների գրանցման հայտերը 2019-ից՝ առցանց

2018-07-02 15:03 , Образование, 3787

Առաջին դասարանցիների գրանցման հայտերը 2019-ից՝ առցանց

Հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլրացվեն առցանց՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերը և տնօրենների կողմից իրենց լիցենզիայով թույլատրվածից ավել աշակերտ ընդունելու հնարավորությունը։ Այդ մասին ֆեսբուքյան ուղիղ եթերում հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ որոշ տնօրեններ իրենց թույլատրված սահմաններից ավելի աշակերտներ են փորձում ընդունել առաջին դասարաններ, իսկ ներդրվելիք համակարգը կբացառի որևէ տնօրենի առնչություն առաջին դասարանցիների ընդունելության հետ,

«Կլինի առցանց համակարգ՝ կայք. սեպտեմբերից առաջինդասարանցու ծնողը կմտնի տվյալ կայք, կբացի կոնկրետ դպրոցի էջը, և այնտեղ գրված կլինի, թե որքան թափուր տեղ կա առաջին դասարանցիների համար։ Երբ տեղերը լրանան, այլևս որևէ մեկը՝ ո՛չ ծնողը, ո՛չ էլ տնօրենը չեն կարող չափից ավելի շատ աշակերտներ գրանցել այդ կայքում»,-վստահեցնում է կրթական գերատեսչության ղեկավարը:

Մանրամասները՝ ստորև․

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть