«Դոմիկները» Հայաստանում այլևս անելիք չունեն․ սփյուռքի նախարարը՝ ջանքերը մեկտեղելու անհրաժեշտությամբ - RadioVan.fm

Онлайн

«Դոմիկները» Հայաստանում այլևս անելիք չունեն․ սփյուռքի նախարարը՝ ջանքերը մեկտեղելու անհրաժեշտությամբ

2018-07-02 13:23 , Общество, 1522

«Դոմիկները» Հայաստանում այլևս անելիք չունեն․ սփյուռքի նախարարը՝ ջանքերը մեկտեղելու անհրաժեշտությամբ

Եկել է ժամանակը, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ոչ թե գոյատևելու վայր, այլև արժանապատիվ ու երջանիկ ապրելու հայրենիք: Այդ մասին այսօր «Հայաստան» հիմնադրամի և ARTN հեռուստաընկերության համատեղ ջանքերով կազմակերպված թելեթոնին տեսակապի միջոցով հղած ուղերձում ասել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ «դոմիկները» Հայաստանում այլևս անելիք չունեն։

Հայրապետյանի փոխանցմամբ՝ թելեթոնի նպատակն էր նոր կահավորված բնակարաններով ապահովել Գյումրիի «դոմիկներում» ապրող ընտանիքներին, իսկ դրան հասնելու համար, նախարարի խոսքով, հարկավոր է մեկտեղել մեր ջանքերը, լինել միասնական, մեկմեկու հանդեպ հոգատար:

Лента

Рекомендуем посмотреть