Գարեգին Բ-ն իր հրաժարականը պահանջողներին կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաներն ու աղոթել - RadioVan.fm

Онлайн

Գարեգին Բ-ն իր հրաժարականը պահանջողներին կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաներն ու աղոթել

2018-06-29 15:35 , Общество, 1652

Գարեգին Բ-ն իր հրաժարականը պահանջողներին կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաներն ու աղոթել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր տեսաուղերձ է հղել՝ անդրադառնալով իր հրաժարականի պահանջով այս օրերին անցկացվող բողոքի հավաքներին։ Գարեգին Բ-ն կոչ է անում եկեղեցու սպասավորներին վաղը չգնալ Էջմիածին՝ իրեն սատարելու, բողոքի նախաձեռնության անդամներին էլ՝ զերծ մնալ ակցիա անցկացնելու մտադրությունից:

Նշենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները վաղը՝ հունիսի 30-ին, ժամը 18։00-ին, Էջմիածնի կենտրոնական հրապարակում բողոքի ակցիա են անցկացնելու։ Կաթողիկոսի հրաժարականի պահանջով:

«Շաբաթներ ի վեր մի խումբ հայորդիներ, որոնց շարքում և երեք եկեղեցականներ, Երևանի Սուրբա Աննա եկեղեցու բակում կազմակերպում են բողոքի ակցիաներ Հայոց Հայրապետի հրաժարականի պահանջով: Հունիսի 30-ին նրանք նախաձեռնել են բողոքի այդ միջոցառումը կազմակերպել Էջմիածին քաղաքում: Ի պատասխան, այս նախաձեռնության մեր հավատավոր զավակներ տարբեր համայնքներից և մեր եկեղեցու հոգևոր սպասավորներ հայտարարություն են տարածել, որ այցելելու են հոգևոր Էջմիածին իրենց զորակծությունը բերելու հայոց Հայրապետին:

Նկատի ունենալով, որ հուզական այս լարված իրավիճակում կարող են տեղ գտնել անցանկալի երևույթներ ու սադրիչ գործղություններ, կարող է վտանգվել մեր հավատավոր զավակների բարի անունն ու մեր եկեղեցու բարի համբավը, Հայրապետիս հորդորն ու խնդրանքն է, որպեսզի եկեղեցու մեր սպասավորներն իրենց հավատացյալներով վերապահ գտնվեն ու զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից»,-մասնավորապես նշում է Կաթողիկոսն իր ուղերձում

Հիշեցնենք՝ հունիսի 6-ից «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կարգախոսի ներքո Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականներ՝ Հայաստանից և Սփյուռքից, բողոքի հավաքներ են անցկացնում՝ պահանջելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть