Հայաստանի Հանրապետությունն առաջիկա հինգ օրերին գտնվելու է ակտիվ ջերմային ալիքի ազդեցության գոտում. ԻրաքիցՀայաստան են ներթափանցել արևադարձային տաք օդային հոսանքներ։
«Երեկ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դատում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում հասել է 34-36 աստիճանի»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ ընդգծելով, ընդգծելով, որ այսօր ջերմաստիճանը նախօրեի համեմատ բարձրացել է և, ըստ կանխատեսումների, կհասնի 38 աստիճանի:
Առաջիկա հինգ օրերին էլ՝ մինչև հուլիսի 2-ը ներառյալ, հանրապետությունը գտնվելու է ակտիվ ջերմային ալիքի ազդեցության գոտում: Ըստ Գագիկ Սուրենյանի՝ հունիսի 27-ից մինչև 30-ը օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ բարձրանալու է 4-5 աստիճանով:
Հանրապետության ամենատաք շրջաններում,մասնավորապես, Արարատյան դաշտում, Երևանում, Սյունիքի հովտային գոտիներում՝ Մեղրի, Ագարակ, Կապան, հունիսի 29-ին ջերմաստիճանը կհասնի մինչև 40 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում ՝ մինչև 37-38 աստիճանի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի լեռնային գոտիներում առավելագույն ջերմաստիճանն առաջիկա հինգ օրերին կհասնի մինչև 30-34 աստիճանի, Լոռիում՝ մինչև 32 աստիճանի, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ 34 աստիճան, իսկ Արցախի ցածրադիր հատվածներում՝ մինչև 37 աստիճանի:
ԱԻՆ-ը ազգաբնակչությանը կոչ է անում ցերեկային ժամերին՝ հատկապես 13:00-իցմինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի անմիջական ճառագայթներից,բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակն էլ հաշվի առնելով՝ պահպանել հակահրդեհային կանոնները։
Նա նաև նշեց, որ առաջիկա օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում ձևավորվելու ուստի ազգաբնակչությանը կոչ է անում պահպանել, որպեսզի հնարավոր լինի խուսափել անտառային հրդեհներից:
Ինչ վերաբերում է հուլիսի կանխատեսումներին, ապա Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ կունենանք շատ շոգ օրեր, որոնք կպահպանվեն 4-5 օր, բայց դրանք ժամանակ առ ժամանակ կընդատվեն․ «եթե նախորդ տարի հուլիս-օգոստոսին հանրապետությունում կար անոմալ բարձր ջերմային ֆոն, ջերմաստիճանը Արարատյան դաշտում նույնիսկ հասել էր 42,6 աստիճանի, ապա այս տարվա հուլիսին ժամանակ առ ժամանակ Սևծովի շրջաններից Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կնվազի»։