Զինվորական հագուստի ձեռքբերման մրցույթը հաղթել է 29 մլն դրամով ավելի թանկ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը․հարուցվել է քրգործ - RadioVan.fm

Онлайн

Զինվորական հագուստի ձեռքբերման մրցույթը հաղթել է 29 մլն դրամով ավելի թանկ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը․հարուցվել է քրգործ

2018-06-26 18:43 , Право, 3570

Զինվորական հագուստի ձեռքբերման մրցույթը հաղթել է 29 մլն դրամով ավելի թանկ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը․հարուցվել է քրգործ

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել են «Ժողովուրդ» օրաթերթի՝ մայիսի 17-ի «ՊՆ-ի բառախաղը՝ պետբյուջեի գումարներըմսխելու պատճառ» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները:

«Ոսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար բամբակյա շապիկ, կիսավարտիք, տաք ներքնաշոր, կոմուֆլյաժ մայկա-ֆուֆայկա, ինչպես նաև բարձ, բարձի երես, ծածկոց, սավան, վերմակածրար և ներքնակ ապրանքատեսակների ձեռքբերման նպատակով սույն թվականի փետրվարի 22-ին կայացած մրցույթի ժամանակ հայտերը գնահատող հանձնաժողովը «Բաց մրցույթ» բառակապակցության փոխարեն «Հրատապ բաց մրցույթ» նշում կատարելու պատճառով մերժել է մասնակից՝ առավել ցածր գին առաջարկած առաջին և երկրորդ հայտատու ընկերություններին:

Արդյունքում հաղթող է ճանաչվել երրորդ տեղ զբաղեցրած և շուրջ 29 մլն դրամով ավելի թանկ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Ի դեպ, նշված գումարը համարժեք է եղել առաջին հայտատու ՍՊԸ-ի ներկայացրած պայմանագրային արժեքով 50.000 հատ շապիկի կամ 80.000 հատ կիսավարտիքի գնին»,-հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Տեղեկացվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում պետությանը պատճառված գույքային վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու համար, մինչդեռ 2018 թվականի հունիսի 18-ին ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Այսօր սակայն՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության դատախազի որոշմամբվերացվել է քննիչի վերոնշյալ որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությանը»,-:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть