Վարչապետի աշխատակազմի մեքենաների բենզինի քանակն այսօրվանից կրճատվում է - RadioVan.fm

Онлайн

Վարչապետի աշխատակազմի մեքենաների բենզինի քանակն այսօրվանից կրճատվում է

2018-06-25 13:05 , Экономика, финансы, 2472

Վարչապետի աշխատակազմի մեքենաների բենզինի քանակն այսօրվանից կրճատվում է

Այսօրվանից վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Նրա փոխանցմամբ՝ արդյունքում կտնտեսվի տարեկան առնվազն 56 միլիոն դրամ:

Ավելի վաղ, հիշեցնենք, Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ նախորդ «կառավարության ծախսերը եղել են անտրամաբանական և ոչ արդարացված»՝ նշելով, որ, իրենք գնալու են էֆեկտիվ կառավարման ճանապարհով։

Աշխատակազմի ղեկավարը, մասնավորապես, նկատել էր, որ ծառայողական մեքենաների, դիզվառելիքի համար տրամադրվող կտրոնների առումով շատ մեծ խնայողությունների տեղ կա։

«Բաժնի ղեկավարներին և վարչությունների ղեկավարներին տրամադրվող շաբաթական դիզվառելիքի քանակությունը, եթե չեմ սխալվում, կազմում է 300 լիտր, մեր բոլոր հաշվարկներով սա չափազանց ուռճացված թիվ է՝ հաշվի առնելով, որ վարչության ղեկավարները, աշխատակիցները հիմնականում տնից գալիս են աշխատանքի և հետադարձ, սա չի կարող լինել արդարացված»,-ասել էր Աղաջանյանը։

Նշենք, որ Փաշինյանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում նաև ծառայողական մեքենաների թիվը կրճատելու ուղղությամբ։ Կառավարության մայիսի 17-ի նիստում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ հրաժարվել է հաշվեկշռում առկա 5 մեքենաներից 3-ից, հատկացվելիք 4-ից 2-ից էլ հրաժարվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть