Онлайн

Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ ցուցումով ԵԿՄ շենքից «տարհանվել» է 2980 հատ «ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ․ ոստիկանությունը բերման է ենթարկել

2018-06-19 16:34 , Право, 1309

Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ ցուցումով ԵԿՄ շենքից «տարհանվել» է 2980 հատ «ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ․ ոստիկանությունը բերման է ենթարկել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները հունիսի 18-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։

Ոստիկանությունից հայտնում են, որ ստացված տեղեկության հետքերով նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել, տեղափոխվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։

Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «Վաճառքի ենթակա չէ. ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ։

Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։

Հանգամանքները պարզվում են:

Նազիկ Ամիրյանը Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինն է:

Лента

Рекомендуем посмотреть