Գեներալ Մանվել Գրիգորյանին զրկեցին անձեռնմխելիությունից - RadioVan.fm

Онлайн

Գեներալ Մանվել Գրիգորյանին զրկեցին անձեռնմխելիությունից

2018-06-19 15:18 , Право, 2645

Գեներալ Մանվել Գրիգորյանին զրկեցին անձեռնմխելիությունից

ՀՀԿ խմբակցության անդամ, Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից․ խորհրդարանականներն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեցին նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին։

Կողմ էր 77, դեմ՝ 3 պատգամավոր:

Միջնորդագրի տեքստը՝ հետևյալ հղմամբ։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվեց հունիսի 16-ին։ Հաջորդ օրը՝ հունիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց նյութեր այն մասին, որ ձերբակալված գեներալ, Արցախի հերոս «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть