Ուսանողներին կոպիտ և անբարյացակամ վերաբերմունք ցուցաբերողները կպատժվեն․ ԵՊՀ ռեկտորատը խստիվ զգուշացնում է - RadioVan.fm

Онлайн

Ուսանողներին կոպիտ և անբարյացակամ վերաբերմունք ցուցաբերողները կպատժվեն․ ԵՊՀ ռեկտորատը խստիվ զգուշացնում է

2018-06-14 18:57 , Образование, 3603

Ուսանողներին կոպիտ և անբարյացակամ վերաբերմունք ցուցաբերողները կպատժվեն․ ԵՊՀ ռեկտորատը խստիվ զգուշացնում է

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից հայտարարություն է տարածվել այն մասին, որ վերջին ժամանակներս հաճախակիացել են դիմում-բողոքները՝ կապված ֆակուլտետների դեկանատների աշխատողների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող կոպիտ և անբարյացակամ վերաբերմունքի հետ:

Մայր բուհի ռեկտորը հրահանգ նամակ է տարածել, որով խստիվ զգուշացնում է, որ ուսանողների նկատմամբ նման վերաբերմունքի մասին հաղորդումները (տեղեկությունները) ամենայն մանրամասնությամբ քննարկվելու են ռեկտորատի կողմից, և դրանց հաստատման դեպքում տվյալ աշխատողի նկատմամբ կիրառվելու են ԵՊՀ ներքին կարգապահական կանոններով սահմանված տույժեր՝ ընդհուպ աշխատանքից ազատում:

Հրահանգչական նամակում միաժամանակհորդորվում է ուսման վարձավճարը չվճարած ուսանողներին ծանուցել վճարման մասին անհատապես (առանձին), առանց այլ ուսանողների կամ դասախոսների ներկայության»:

Սա, նկատենք, «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության շուրջ համախմբված մայր բուհի մի խումբ ուսանողների կողմից մայիսի վերջերին իրականացրած բողոքի ցույցերի ֆոնին հետաքրքրիր իրողություն է․ հիշեցնենք՝ ուսանողներն ի թիվս մի շարք պահանջների՝ նաև պահանջում էին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը՝ հայտարարելով, որ մայր բուհը դադարել է ուսանողակենրտրոն լինելուց, իսկ ղեկավար կազմը անհաղորդ է մնում բարձրացրած խնդիրներին։

Ուսանողները դադարեցրին բողոքի ցույցերը՝ ռեկտորի առողջական վիճակի վատթարացման պատճառով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть