Վարդենիսում դիահերձման համար պահանջում են 45 000 դրամ․ կատարվում է նախաքննությունը - RadioVan.fm

Онлайн

Վարդենիսում դիահերձման համար պահանջում են 45 000 դրամ․ կատարվում է նախաքննությունը

2018-06-14 15:38 , Право, 1474

Վարդենիսում դիահերձման համար պահանջում են 45 000 դրամ․ կատարվում է նախաքննությունը

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս մարզային բաժանմունքի դատաբժշկական փորձագետը Վարդենիսի դիահերձարանում յուրաքանչյուր դիահերձման համար հանգուցյալների հարազատներից պահանջում և վերցնում է 45.000 դրամ։

Ոստիկանությունից հայտնում են, որ նախնական քննությամբ պարզվել է, որ հունիսի 12-ին Վարդենիսի դիահերձարանում Վանևան գյուղից մի կնոջ դիահերձման համար փորձագետի վարորդը մահացածի թոռանից պահանջել և ստացել է 45.000 դրամ: Պարզվել է նաև, որ փողի մի մասը՝ 7000 դրամ, կատարած աշխատանքի համար վարորդը փոխանցել է Վարդենիսի դիահերձարանի դիահերձողին։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Քննությունը շարունակվում է։

Лента

Рекомендуем посмотреть