«2017 թվականի ապրիլի 27-ից մայիսի 28-ը երկրի 19 նահանգներում խոլերայի և լուծի 55.202 դեպք է արձանագրվել, որոնցից 500-ը՝ մահվան ելքով», - РИА Новости գործակալությանը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի քարտուղար Թարիք Յազարևիչը:
«Վերջին ամսվա ընթացքում արձանագրված մահվան դեպքերը չորս անգամ գերազանցում են 2016 թվականի հոկտեմբերից 2017-ի մարտն ընկած ժամանակահատվածի տվյալները»,-ընդգծել է ԱՀԿ ներկայացուցիչը՝ տեղեկացնելով, որ կազմակերպությունը մայիսի 25-ին Եմեն օդանավ է ուղարկել՝ 67 տոննա ներերակային ներարկման համար նախատեսված հեղուկով և խոլերայի դեմ դեղորայքով, ինչը 2015-ից ի վեր երկիր ուղարկված ծավալներով ամենամեծ օգնությունն է: