Փաշինյանը Մոսկվայում կարևորել է ՎՏԲ բանկի ներկայությունը հայաստանյան ֆինանսական շուկայում - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը Մոսկվայում կարևորել է ՎՏԲ բանկի ներկայությունը հայաստանյան ֆինանսական շուկայում

2018-06-14 13:59 , Политика, 1383

Փաշինյանը Մոսկվայում կարևորել է ՎՏԲ բանկի ներկայությունը հայաստանյան ֆինանսական շուկայում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում աշխատանքային նախաճաշ է ունեցել ռուսական ՎՏԲ բանկի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինի հետ:

ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ակտիվ ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում:

Վարչապետը ներկայացրել է հայաստանյան գործարար միջավայրի և տնտեսության զարգացմանն ուղղված կառավարության առաջնահերթությունները և ընդգծել բանկային համակարգի, այդ թվում՝ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից բիզնես հատվածի ազդակներին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են ՎՏԲ բանկի գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելուն վերաբերող հարցեր:

Նշենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունություն է մեկնել նախօրեին։ Վարչապետը նախօրեին հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նույն օրը տիկնոջ հետ Կարմիր հրապարակում ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին, որին ներկա են եղել նաև Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ:

Лента

Рекомендуем посмотреть