«Թաքցված հրազենը մի օր անպայման կրակելու է»․ ոստիկանությունը՝ կամավոր հանձնելու հորդորով - RadioVan.fm

Онлайн

«Թաքցված հրազենը մի օր անպայման կրակելու է»․ ոստիկանությունը՝ կամավոր հանձնելու հորդորով

2018-06-11 18:51 , Право, 1464

«Թաքցված հրազենը մի օր անպայման կրակելու է»․ ոստիկանությունը՝ կամավոր հանձնելու հորդորով

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ շարունակվում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման գործողությունները՝ այդ գործընթացում առավել գնահատելով քաղաքացիների կողմից զենքի կամավոր հանձնումը` որպես հանրային բարձր իրավագիտակցության ցուցիչ և ոստիկանություն-հասարակություն իրական գործընկերության արտահայտություն:

«Անօրինական զենք պահելն ու կրելը ոչ միայն քրեորեն դատապարտելի է, այլև վտանգավոր: Վտանգավոր` առաջին հերթին պահողի ու կրողի, նրա հարազատների, հատկապես նաև երեխաների համար: Թաքցված հրազենը մի օր անպայման կրակելու է, պահված նռնակը մի օր պայթելու է, և հնարավոր է՝ երեխայի ձեռքերում․ ողբերգությունից հետո արդեն ուշ կլինի մեղավոր ու անմեղ փնտրելը, մեղքը քավելու բոլոր փորձերն էլ` անիմաստ»,-ընդգծում են ոստիկանությունից՝ հիշեցնելով՝ անօրինական զենքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից, ապահովագրում են հարազատներին ու երեխաներին հնարավոր ողբերգությունից, իսկ իրենց` մշտապես տագնապի մեջ ապրելու հեռանկարից:

Лента

Рекомендуем посмотреть