Հանձնարարվել է քննարկել գազի ներտնային սպասարկման սակագինը նվազեցնելու հնարավորությունը - RadioVan.fm

Онлайн

Հանձնարարվել է քննարկել գազի ներտնային սպասարկման սակագինը նվազեցնելու հնարավորությունը

2018-06-11 18:50 , Общество, 1292

Հանձնարարվել է քննարկել գազի ներտնային սպասարկման սակագինը նվազեցնելու հնարավորությունը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր կայացած խորհրդակցությանն, ի թիվս մի շարք հանձնարարականների, հանձնարարել է նաևքննարկել գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու հնարավորությունները, ինչպեսև՝ առաջարկություններ ներկայացնել ծառայության սակագինն իջեցնելու և ծառայության համար ստացված գումարները պետական բյուջե ուղղելու նպատակով:

Նշենք, որ հանրապետությունում ներտնային գազի սպառման համակարգերի տեխնիկական սպասարկումն այժմ իրականացնում է «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։

Ընկերությունը մեկ գազօգտագործող սարքավորման համար բնակիչ-բաժանորդից տարեկան գանձում է 2270 դրամ՝ ներառյալ ԱԱՀ:Այդ թիվը, համապատասխանաբար, բազմապատկվում է երկու և ավելիգազօգտագործող սարքավորման դեպքում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть