Այսուհետ ավտոմեքենաները կներմուծվեն փաստացի ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա, այսինքն՝ «ինվոյսով»: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով մեքենաների մաքսազերծմանհետ կապված քաղաքացիների շրջանում առկա դժգոհություններին։
Անանյանը նշեց, որ հրահանգել է համապատասխան ծառայություններին զբաղվել այդ հարցով։
Պաշտոնյայի խոսքով՝ «ինվոյսով» (հաշիվ-ապրանքագիր) մաքսազերծումը հանդիսանում է հիմնավորված, քանի դեռ մաքսային մարմինը տվյալ գործարքի վերաբերյալ չունի բավարար փաստարկներ, որ դրանք իրական չեն:
«Մենք որևէ խնդիր չենք ստեղծելու, «ինվոյսի» հիման վրա մաքսազերծումն իրականացնելու ենք, հետոփորձելու ենք պարզել այդ փաստաթղթերի իսկությունը»,-զգուշացրել է ՊԵԿ նախագահը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը