«Դուք լուծեք էդ հարցերը, թե չէ՝ ես կլուծեմ». Նիկոլ Փաշինյանը` գիշերային հրավառությունների դժվար բացահայտելիության մասին - RadioVan.fm

Онлайн

«Դուք լուծեք էդ հարցերը, թե չէ՝ ես կլուծեմ». Նիկոլ Փաշինյանը` գիշերային հրավառությունների դժվար բացահայտելիության մասին

2018-06-08 17:10 , Общество, 1617

«Դուք լուծեք էդ հարցերը, թե չէ՝ ես կլուծեմ». Նիկոլ Փաշինյանը` գիշերային հրավառությունների դժվար բացահայտելիության մասին

Գիշերն անթույլատրելի ժամերին իրականացվող հրավառությունների հարցը կառավարության նիստում, սակայն օրակարգային հարցերից դուրս․ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ոլորտին առնչվող օրակարգային հարցի զեկուցումից զատ՝ հայտարարեց՝ ուզում է օգտագործել կառավարության ամբիոնն ու բարձրաձայնել օրենքի խախտմամբ ուշ ժամերին մայրաքաղաքում իրականացվող հրավառությունների մասին, որոնց, նշեց, շատ հաճախ ոստիկանությունը չի արձագանքում։

Առողջապահական գերատեսչության ղեկավարը շահրագրգիռ կառույցների ուշադրությունը հրավիրեց փաստի վրա, որ երեկ, կեսգիշերն անց, Նորք-Մարաշում հրավառություն է տեղի ունեցել։

Արձագանքները եղել են թե հումորային և թե՝ գործնական ու լուրջ։

Մանրամասները՝ Լիաննա Մարգարյանի աուդիոռեպորտաժում․

Лента

Рекомендуем посмотреть