«Համով-հոտով Երևան». մայրաքաղաքում փառատոն է սպասվում - RadioVan.fm

Онлайн

«Համով-հոտով Երևան». մայրաքաղաքում փառատոն է սպասվում

2018-06-07 19:13 , Общество, 1761

«Համով-հոտով Երևան». մայրաքաղաքում փառատոն է սպասվում

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով հունիսի 10-ին՝ ժամը 17:00-21:00-ն Երևանում արդեն 4-րդ անգամ կանցկացվի «Համով-հոտով Երևան» հայկական խոհանոցի փառատոնը:

Այս տարի այն կանցկացվի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգում։

«Փառատոնի ընթացքում առանձին տաղավարներով կներկայացվեն Երևանի մի շարք ռեստորաններ, հայկական ազգային ու եկեղեցական 13 տաղավար տոները, իսկ մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու և համտեսելու հայկական խոհանոցային ժառանգության լավագույն ուտեստները»,-տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ հրավիրելով միասին տոնելու ու միասին զգալու Երևանի համն ու հոտը:

Փառատոնը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ավանդույթների պահպանման» հկ-ի հետ համատեղ՝ «Երևանյան ամառ 2018» միջոցառումների ծրագրով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть