Հորդորում ենք ﬔր հոգևոր եղբայրներին խնդիրները բարձրաձայնեն իրենց առաջնորդների առջև․ Մայր Աթոռը՝ Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողներին - RadioVan.fm

Онлайн

Հորդորում ենք ﬔր հոգևոր եղբայրներին խնդիրները բարձրաձայնեն իրենց առաջնորդների առջև․ Մայր Աթոռը՝ Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողներին

2018-06-06 19:21 , Общество, 1356

Հորդորում ենք ﬔր հոգևոր եղբայրներին խնդիրները բարձրաձայնեն իրենց առաջնորդների առջև․ Մայր Աթոռը՝ Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող քահանաները, ովքեր նախօրեին միաբանական ժողով են գումարել, հանդես են եկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջողներին ուղղված հայտարարությամբ։

Այն ամբողջությամբ՝ ստորև․

«Սիրելի հոգևոր եղբայրներ, սիրելի հավատավոր ժողովուրդ,

Վերջին օրերին համացանցում հայտնվել են նախաձեռնություններ և բողոքի կոչեր, որոնք հասցեագրված են Աﬔնայն Հայոց Կաթողիկոսին ևՄայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի ﬕաբանությանը: Ցավում ենք, որ դրանց ﬕացել են նաև հավատավոր զավակներ, ովքեր անկեղծորեն մտահոգված են ﬔր Եկեղեցու առաքելությամբ:

Անուրանալի են անկախությունից ի վեր հայոց հայրապետների և ուխտապահ հոգևորականների ջանքերով կատարված աշխատանքները և արձանագրված ձեռքբերուﬓերը հովվական, քարոզչական, կրթական, սոցիալական, բարեսիրական և ﬔր ազգային կյանքի այլ ոլորտներում:Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածինն իր աﬔնօրյա գործունեությամբ մշտապես հետամուտ է հոգևոր կյանքի բարենորոգմանն ու զարգացմանը` շարունակ ջանալով լուծել եկեղեցական կյանքում ի հայտ եկող խնդիրներն ու մարտահրավերները:

Ցավալի է, որ բողոքի հիշյալ գործընթացին խթանում են որոշ անհատներ, ովքեր իրենց անձնական շահերից ելնելով փորձում են ստվերել աﬔնքիս համար գնահատելի և կենսական նշանակություն ունեցող այս ավանդը` խաթարելով սուրբ Եկեղեցու աղոթական կյանքը և գայթակղություն դառնալով բարեﬕտ հավատացյալների համար: Առավել ևս ցավում ենք, որ հանդես են գալիս նաև անձեր, ովքեր ժամանակին հնարավորություն ունեին իրենց ծառայության ﬔջ բարձրաձայնելու ու նպաստելու խնդիրների լուծմանը:

Մեր Եկեղեցու ներքին կյանքի խնդիրները լուծում են ստանում ըստ դարերով նվիրագործված ընթացակարգի՝ եկեղեցական կանոնական մարմինների ﬕջոցով: Խնդիրների լուծման կանոնական այլ ճանապարհներ և հարթակներ չկան:

Հորդորում ենք ﬔր սիրեցյալ հավատացյալներին և հոգևոր եղբայրներին, որ նրանք երևան եկած խնդիրները համապատասխան կարգով բարձրաձայնեն իրենց հովիﬖերի և առաջնորդների առջև, իսկ երբ չգտնվեն լուծուﬓեր, պատշաճ կերպով ներկայացվեն եկեղեցական բարձրագույն ատյաններին: Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի ﬕաբանական ժողովը համոզված է, որ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցուն հուզող աﬔն խնդրի առնչությամբ կկայացվի համապատասխան որոշում՝ գոհացում տալով հավատացյալների սպասուﬓերին և կարիքներին: Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի ողջ ﬕաբանությունը հավատարիմ է սրբազան իր ուխտին և ﬔր Տեր Հիսուս Քրիստոսի կողﬕց ավադնված իր առաքելությանը` ի խնդիր հայ ժողովրդի բարօրության և հայրենի ﬔր երկրի զորացման:

Աղոթում ենք, որ Աﬔնակալ Տերը խաղաղություն պարգևի աﬔնքիս, իմաստության շնորհով պայծառացնի ﬔր ﬕտքը և պարգևի զորություն` բարին խորհելու, խոսելու և գործելու: Թող Տերն Իր աﬔնախնամ հովանու ներքո ﬕշտ շեն ու հզոր պահի համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածինը և ﬔր Հայոց աշխարհը:

«Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակովբոս Գ 18)»:

Նշենք, որ այսօր երեկոյան «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» կարգախոսով Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականներ՝ Հայաստանից և Սփյուռքից, հավաքվել են մայրաքաղաքի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ պահանջելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը։

Հավաքվածները նշում են, որ բողոքի հավաքները կշարունակվեն այնքան ժամանակ մինչև իրենց պահանջը կատարվի։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть