Ցորենի ալյուրի հարստացման հարցը կրկին օրակարգում է - RadioVan.fm

Онлайн

Ցորենի ալյուրի հարստացման հարցը կրկին օրակարգում է

2017-08-02 15:01 , Медицина, здоровье, 1911

Ցորենի ալյուրի հարստացման հարցը կրկին օրակարգում է

Ցորենի ալյուրի հարստացման հարցը դարձյալ Հայաստանի կառավարության օրակարգում է:

Վաղը կայանալիք գործադիրի հերթական նիստում հաստատման է ներկայացվելու «Հայաuտանում միկրոտարրերով և վիտամիններով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգին և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» հարցը՝ նոր խմբագրությամբ:

Փաստաթղթի հիմնավորման մեջ, նշենք, ասվում է, որ 2015-16 թթ. «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի ընդունմանը խոչընդոտել է հանրության շրջանում ձևավորված բացասական կարծիքը, որին ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարությունը մարդկային և ֆինանսական սահմանափակ ռեսուրսների պատճառով հնարավորություն չի ունեցել հասարակական կարծիքի վրա ազդելու գործուն միջոցառումներ իրականացնել:

Բնակչության իրազեկվածության բարձրացման արդյունքում ցորենի ալյուրի պարտադիր հարստացման ուղղությամբ բացասական կարծիքը փոխելու և հանրության կողմից ցորենի ալյուրի հարստացման պահանջարկ ձևավորելու նպատակով ահա՝ մեր երկրի առողջապահական գերատեսչությունը պլանավորում է առաջիկա երկու տարիներին վիտամինա-հանքանյութային թերսնուցման հաղթահարմանն ուղղված աշխատանքներ իրականացնել: Կլինեն հանրային իրազեկման արշավներ, մասնագիտական քննարկումներ, սակավարյունության տարածվածության գնահատման նպատակով՝ 0-5 տարեկան երեխաների շրջանում կանցկացվեն լաբորատոր հետազոտություններ:

Ոսումնասիրության և իրազեկման աշխատանքների արդյունքների ամփոփումից հետո միայն օրենսդրական առաջարկներ կարվեն:

Лента

Рекомендуем посмотреть