Մասիսի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ որում մասնավորապես ասվում է․
Սիրելի’ մասիսցիներ,հարգելի’ հարակից գյուղերի բնակիչներ,
Այսօր առավոտյան մամուլով տեղեկացանք, որ անօրինական,առանց որևէ իրավական հիմքի ձերբակալել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և փոխքաղաքապետին:
Վստահեցնում ենք Ձեզ, որ ձերբակալության որևէ իրավական հիմք չկա, նրանք երբևէ չեն թաքնվել իրավապահ մարմիններից, չեն փորձել փախչել Հայաստանի Հանրապետությունից և զբաղված են եղել աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարմամբ:
Դիմում ենք Մասիս քաղաքի և հարակից համայնքների բոլոր բնակիչներին, ովքեր նկատել և գնահատել են քաղաքապետի բարեխիղճ և սրտացավ աշխատանքը, այսօր ժամը 14-00ից մինև 14-30 ը հավաքվել Մասիսի քաղաքապետարանի դիմաց ` ի պաշտպանություն քաղաքապետի և փոխքաղաքապետի միջոցառումներ կազմակերպելու նպատակով:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը՝ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով: Նշված օրը քաաքացին հաորդում էր ներկայացրել իրվապահներին, որ դիմակավորված անձինք հարձակվել են իր և երթի մասնակից մի շարք քաղաքացիների վրա, քարերով, մահակներով և էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ»։