Նախագահ Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամին - RadioVan.fm

Онлайн

Նախագահ Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամին

2018-05-25 19:05 , Политика, 2509

Նախագահ Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այդ մասին նախագահը հայտարարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այսօր կայացած նիստին:

«Ես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ եղել: Որպեսզի ցույց տամ իմ գնահատականը, բարձր վերաբերմունքը, խոսք եմ տալիս, որ ՀՀ նախագահի աշխատավարձից 10 մլն դրամ կնվիրաբերեմ Հայաստան համահայկական հիմնադրամին»,-ասել է ՀՀ նախագահը՝նկատելով՝ հոգաբարձուների խորհրդի նիստը հրավիրվել է պատմական օրերին, երբ նշվում է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը:

Նախագահը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առջև դրված խնդիրներից կարևորել է այսօր առավել քան արդիական համարվող համախմբման առաքելությունը:

«Հիմնադրամը պետք է շարունակի միավորել ՀՀ քաղաքացիներին, Արցախում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին: Այն ծրագրերը, որոնք իրականացվել են, համահայկական ջանքերի արդյունք են»,-նշել է նա։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թ.-ին։ Նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է՝ համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով։

Հիմնադրամի գործադիր տնօրենն այժմ Արա Վարդանյանն է:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть