«Սփայս»-ի ազդեցությամբ մահացել է. ընկերները դին տարել են կիրճ ու հեռացել - RadioVan.fm

Онлайн

«Սփայս»-ի ազդեցությամբ մահացել է. ընկերները դին տարել են կիրճ ու հեռացել

2018-05-25 17:22 , Право, 3995

«Սփայս»-ի ազդեցությամբ մահացել է. ընկերները դին տարել են կիրճ ու հեռացել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ապրիլի 26-ին հաղորդում էր ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ կենտրոն է ահազանգել մի քաղաքացի ու հայտնել, որ Հրազդանի կիրճում դիակ կա։

Հրազդանի կիրճում հայտնաբերված դիակի հետքերով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը էլեկտրասյուներից մեկի մոտ հայտնաբերել է Նոր Խարբերդի բնակիչ, 29-ամյա Ա․Հ․-ի դին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով: Ձեռնարկվել ենօպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ կատարվածը բացահայտելու ուղղությամբ։

«Արդյունքում՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռք բերած օպերատիվ տեղեկություններով, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Արագածոտնի և Արարատի մարզային վարչությունների, ոստիկանության Աշտարակի և Մասիսի բաժինների աշխատակիցների հետ, պարզվել է, որ ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ա․Հ-ն հանդիպել է ընկերների՝ գյումրեցի, 27-ամյա Ռուբեն Շուխյանի և Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող 29-ամյա Վարազդատ Մելքոնյանի հետ։

Մայիսի 24-ին Շուխյանն ու Մելքոնյանը հայտնաբերվել և բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք։

Պարզվել է, որ ընկերները, մայրաքաղաքի «Տեցի կռուգ» կոչվող հատվածում Մելքոնյանի վարած «Օպել» մակնիշի մեքենայում օգտագործել են նախապես ձեռք բերված «Սփայս» տեսակի թմրամիջոց։

Ա․Հ․-ի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, անկանոն շարժումներ է արել, գլուխը խփելով մեքենայի սրահի տարբեր հատվածների՝ մահացել է։ Ռուբեն Շուխյանն ու Վարազդատ Մելքոնյանը անակնկալի են եկել, դին մեքենայով տեղափոխել են Հրազդանի կիրճ, թողել այդտեղ ու հեռացել»,-հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Քննությունը շարունակվում է:

Лента

Рекомендуем посмотреть