Онлайн

Նախարարն առաջարկում է կուտակային կենսաթոշակի «պարտադիր» բաղադրիչը հետաձգել մեկ տարով

2018-05-25 15:13 , Общество, 264

Նախարարն առաջարկում է կուտակային կենսաթոշակի «պարտադիր» բաղադրիչը հետաձգել մեկ տարով

Կուտակային կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների վերաբերյալ քննարկումը օրենսդրական դաշտ տեղափոխելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկել է սոցիալական վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով՝ մինչև 2019թ հուլիսի 1-ը:

Նշենք, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1–ից 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։ Համակարգին մինչ այժմ միացած են հանրապետության պետական կազմակերպությունների աշխատակիցները։ 2018 թ.–ի հուլիսի 1–ից «պարտադիր» բաղադրիչը պարտադիր պետք է դառնա նաև մասնավոր հատվածի աշխատակիցների համար։

«Առաջարկել եմ սոցիակալան վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով՝ մինչև 2019թ հուլիսի 1-ը: Նշված ժամանակը անհրաժեշտ է օրենքը լրամշակելու, համակարգի խնդիրները վեր հանելու և դրանց հիմնավոր, արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ տալու համար՝ ներգրավելով հասարակության լայն զանգվածներին, համակարգի շահառուներին՝ հաշվի առնելով նաև նրանց կարծիքը:

Ընդհանրապես, նոր կառավարությունը զերծ է մնալու նախորդ կառավարությունների արատավոր աշխատաոճից, երբ օրենքներում պարբերաբար կատարվում են փոփոխություններ և լրացումներ, որոնց մի մասը բավականին մեծ արագությամբ: Այս ամենը միշտ խորացրել է անվստահության մթնոլորտը, որը առկա է նաև կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ: Մի քանի հարյուր հազար քաղաքացիներին վերաբերվող օրենքը պետք է լինի այնպիսին, որ ապահովի երկարաժամկետ վստահությունը: Ոչ միայն սոցիալական վճարի վճարումը, այլ նաև ՀՀ քաղաքացու կողմից վճարվող յուրաքանչյուր դրամի արդյունավետ օգտագործման նկատմամբ վստահությունը պետք է դառնա նոր կառավարության գլխավոր առաքելություններից մեկը»,-գրել է Մանե Թանդիլյանը ֆեյբուքյան իր էջում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть