«Անկեղծ անհանգիստ եմ». ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտը՝ ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման մասին - RadioVan.fm

Онлайн

«Անկեղծ անհանգիստ եմ». ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտը՝ ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման մասին

2018-05-25 14:22 , Общество, 1654

«Անկեղծ անհանգիստ եմ». ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտը՝ ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման մասին

«Ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս» Արթուր Աղաբեկյանը՝ նշելով, որ «պարտավոր է ահազանգել» այդ մասին:

«Արդեն 10 տարուց ավելի է ինչ թողել եմ Զինված Ուժերը, բայց, ի տարբերություն, բանակը թողած շատ գեներալների, երբեք անտարբեր չեմ եղել Զինված Ուժերում իրականացվող թե բարեփոխումների և թե կադրային քաղաքականության նկատմամբ, միշտ ունեցել եմ հստակ կարծիք, որի հետ հաշվի են նստել բոլոր ժամանակների նախարարները և մեծ ու փոքր պետերը։Պարտավոր եմ հրապարակային բարձրաձայնել իմ կարծիքը նորանշանակ Գլխավոր Շտաբի պետի նշանակման վերաբերյալ։

Արտակին ճանաչում եմ 1994 թվականից, երբ դեռ Մեղրիի գնդի շտաբի պետն էր՝ խիզախ կապիտան։

Իր հետագա կարիերիայում մեծ դեր եմ ունեցել։ Պարտավոր եմ ահազանգել, ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին։ Անկեղծ անհանգիստ եմ»,-գրել է Արթուր Աղաբեկյանը:

Նշենք, որ Արթուր Աղաբեկյանի գրառումն արժանացել է սոցիալական կայքի օգտատերերի բուռն քննադատություններին, որոնց ի պատասխան՝ նա նշել է. «Իմ շատ ընկերներ ու ծանոթներ անընդհատ զանգահարում են ու բոլորը խոսքը մեկ արած ասում «թե բա քեզ պետք էր»։ Չեմ հասցնում պատասխանել բոլորին։ Ասեմ, որ ինձ պետք չի, բայց ճշմարտությունը դառն է ու շատ կոնկերտ։ Այ սա, բոլորիս է պետք։

հ.գ. 1- Այս թեմային այլևս չեմ անդրադառնալու։

հ.գ. 2- Արտակ Դավթյանին մաղթում եմ բարի ծառայություն»։

Հիշեցնենք՝ երեկ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Դավթյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով: Ավելի վաղ նախագահի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվելով ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть