Դատաիրավական ոլորտում հայաստանյան նոր իշխանություններն արել են ամենակարևոր բարեփոխումը և դա արվել է մեկ օրվա ընթացքում. այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, որ դա այն է, որ Բաղրամյան 26-ից, և, առհասարակ, կառավարական որևէ կաբինետից՝ դատարանների վրա ապօրինի ներգործություն չպետք է լինի:
Թեմայի մանրամասները՝ Լիաննա Մարգարյանի ռեպորտաժում.