Վերջին 2 ամիսների ընթացքում Երևանում 10 տոկոսով ավելացել է աղբի քանակը: Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Սանիթեք» ընկերության կողմից օրական հավաքվել և տեղափոխվել է 900-1000 տոննա աղբ, ապա ընթացիկ տարում այդ թիվը կազմել է 1000-1100 տոննա։ Այդ մասին տեղեկացնում են «Սանիթեք» ընկերությունից՝ աղբի ծավալների աճը կապելով այն հանգամանքի հետ, որ մայրաքաղաքում ավելացել է զբոսաշրջիկների, քաղաքի հյուրերի ու, առհասարակ, այն մարդկանց թիվը, ովքեր նախընտրում են այցելել Երևան։
Սանիթեք»-ը հորդորում է Երևանի բնակիչներին աղբը նետել աղբամանների մեջ, հատկապես՝ քաղաքի համար նման ակտիվ ժամանակահատվածում։