Դավիթ Սանասարյանը՝ պետական վերահսկողական ծառայության պետ - RadioVan.fm

Онлайн

Դավիթ Սանասարյանը՝ պետական վերահսկողական ծառայության պետ

2018-05-22 15:27 , Политика, 1376

Դավիթ Սանասարյանը՝ պետական վերահսկողական ծառայության պետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Սանասարյանը, ով ապրիլյան ներքաղաքական զարգացումների ժամանակ հանդիսանում էր «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ։

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով`

Դավիթ Սանասարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ։

Նշենք, որ Պետական վերահսկողական ծառայությունը նորաստեղծ կառույց է, որի գործունեության նպատակն է ապահովել ՀՀ վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ և «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:

Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է անցկացնելու պետական կառավարման համակարգի մարմիններում և հիմնարկներում, հետևելու է կառավարության, վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման ընթացին, ինչպես նաև վերահսկողություն է ունենալու hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների, կատարման նկատմամբ։

Ծառայության լիազորություններից մեկն էլ այն է լինելու, որ Հայաստանի Հանրապետությունից սուբսիդիա և դրամաշնորհ ստացած անձանց մոտ իրականացնելու է ուսումնասիրություններ՝ պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։

Պետական վերահսկողական ծառայությունը լիազորորված է նաև կարգապահական վարույթներ հարուցել։

Վերահսկողական ծառայության ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը: Ղեկավարն ունի տեղակալներ, որոնց ևս նշանակում և ազատում է վարչապետը։

Лента

Рекомендуем посмотреть