Զինծառայողները նոր, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ կստանան. նախարարը հանձնարարել է - RadioVan.fm

Онлайн

Զինծառայողները նոր, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ կստանան. նախարարը հանձնարարել է

2018-05-21 17:06 , Общество, 2378

Զինծառայողները նոր, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ կստանան. նախարարը հանձնարարել է

ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով այս տարվա երկրորդ կիսամյակում ՀՀ ԶՈւ-երում շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։ Զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաև 450 միավոր նոր լվացքի մեքենաներից, որոնցում կլինեն անհատական փաթեթներ յուրաքանչյուր զինվորի համար։ Այդ մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Որոշումը վարչապետի հանձնարարականի արդյունք է:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով ժամկետային զինծառայողներին ծնողների կողմից ուղարկվող հիգիենիկ պարագաների, հագուստի, զինվորական կոշիկների, ներքնաշորերի, հիգիենայի պարագաների խնդրին՝ հորդորեց ծնողներին չանել այդ բանը, քանի որ զինվորին այդ ամենով ապահովելը պետության պարտավորությունն է: «Պետությունը պարտավոր է ձեր զավակներին ապահովել ամեն ինչով։ Կոչ եմ անում այս պահից սկսած որևէ պարագայում ձեր երեխաների համար չուղարկել հիգիենիկ պարագաներ, հագուստ, կոշիկ, ատամի մածուկ և այն ամենը, ինչ պետությունը պարտավոր է տալ։ Եթե ձեր զավակներն ասեն ապահովված չեն այդ ամենով՝ այդ դեպքում խնդրում եմ դիմել ՀՀ վարչապետի աշխատակազմ կամ ԶԼՄ-ների միջոցով բարձրաձայնել խնդիրների մասին՝ նշելով զորամասի համարը և հստակ խնդիրը։ Գլխավոր շտաբը պարտավորվել է ամեն ինչով ապահովել զինծառայողներին։ Եթե սննդի հետ կապված խնդիրներ լինեն՝ նույնպես դիմեք, որ այդ հարցով զբաղվենք»,-հայտարարեց վարչապետը:

Թեմայի առնչությամբ վարչապետի հայտարարության մանրամասները՝ տեսանյութում:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть