Երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը կվերանայվի. նախարարն առաջարկում է տրվող 50 000-ը եռապատկել - RadioVan.fm

Онлайн

Երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը կվերանայվի. նախարարն առաջարկում է տրվող 50 000-ը եռապատկել

2018-05-21 14:22 , Общество, 1474

Երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը կվերանայվի. նախարարն առաջարկում է տրվող 50 000-ը եռապատկել

Առաջիկայում փոփոխություններ են առաջարկվելու «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ:

Այդ մասին ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ ընդգծելով, որ առկա նպաստների չափերը հեռու են բավարար լինելուց, սակայն 2017թ. հաստատված պետական բյուջեի շրջանակներում այս փուլում փոքր փոփոխություններ կատարելու հնարավորություն կա:

«Նախնական քննարկումների արդյունքում առաջարկվում է 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանելով 150.000 դրամ: Նշված փոփոխությունը պետական բյուջեից երեխայի ծննդյան նպաստների հատկացումների բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա: Առաջիկայում նշված հարցին կտրվի ավելի համապարփակ և արդյունավետ լուծում՝ վերանայելով նաև ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգը»,-տեղեկացնում է սոցիալական գերատեսչության նորանշանակ ղեկավարը:

Лента

Рекомендуем посмотреть