Զանգվածային թունավորում համբուրգերից - RadioVan.fm

Онлайн

Զանգվածային թունավորում համբուրգերից

2018-05-18 16:05 , Общество, 1414

Զանգվածային թունավորում համբուրգերից

Նախօրեին՝ մայիսի 17-ին, սննդային թունավորման կասկածանքով Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն են դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում գտնվող «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցներ:

Պարզվել է, որ նրանք սննդային թունավորում են ստացել ընկերությանը պատկանող հողատարածքներում աշխատելու ընթացքում՝ ժամը 12-13-ի սահմաններում կազմակերպված ընդմիջման ժամանակ ընկերության կողմից տրամադրված համբուրգերները ուտելուց շուրջ 1.5-2 ժամ անց:

ՀՀ քննչական կոմիտեին ընկերության լիազորված անձը հայտնել է, որ «ընկերության՝ թվով 247 աշխատակիցները խաղողի այգիներում աշխատանքներ կատարելուց հետո՝ ընդմիջմանը՝ ժամը 12- 13-ի սահմաններում, կերել են «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ի կողմից մատակարարված համբուրգերները, որոնցում եղել է հավի միս, պանիր, կարտոֆիլ և կանաչեղեն: Համբուրգերների հետ միասին նրանց տրամադրվել է նաև նույն ԱՁ-ի կողմից մատակարարված կեռաս և «Վազգեն Ղուկասյան» ԱՁ-ի կողմից մատակարարված ջուր»:

Պարզվել է, որ նշյալ ընկերությանը խոհարարական արտադրանք է մատակարարում անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանը:

Ձեռնարկատիրոջ գործուներությունը կասեցվել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատասննդային փորձաքննություններ: Այս պահի դրությամբ, քրեական գործի տվյալներով, թունավորումից տուժել է 71 անձ: Պարզվում է տուժածների ամբողջական շրջանակը:

Лента

Рекомендуем посмотреть