Չխանգարել տնտեսությանը և տնտեսվարողներին. վարչապետը՝ ՊԵԿ-ի անելիքների մասին - RadioVan.fm

Онлайн

Չխանգարել տնտեսությանը և տնտեսվարողներին. վարչապետը՝ ՊԵԿ-ի անելիքների մասին

2018-05-18 15:35 , Экономика, финансы, 2066

Չխանգարել տնտեսությանը և տնտեսվարողներին. վարչապետը՝ ՊԵԿ-ի անելիքների մասին

«Առաջինը՝ չխանգարել տնտեսությանը և տնտեսվարողներին, երկրորդը՝ ապահովել ստվերային տնտեսության շարունակական կրճատումը և բյուջեի եկամտային մասի անշեղ իրագործումը, բյուջեի եկամտային մասի մեծացումը: Այս երկու սահմանների միջև ընկած տարածքում է, պարո՛ն Անանյան, որ ես ակնկալում եմ արդյունավետ գործունեություն: Կարծում եմ, որ հենց պետական եկամուտների կոմիտեի, մաքսային և հարկային մարմինների գործունեությունից է մեծապես կախված՝ արդյոք վերջին քաղաքական իրադարձությունների արդյունքում կուտակված դրական էներգիան մենք կկարողանանք տրանսֆորմացնել կոնկրետ տնտեսական արդյունքների, թե ոչ»,-այդ մասին այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պետական եկամուտների կոմիտե աշխատակազմին նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին ներկայացնելիս:

Նշենք՝ Դավիթ Անանյանը փոխարինելու է սեփական դիմումի համաձայն ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատված Վարդան Հարությունյանին:

Лента

Рекомендуем посмотреть