Գործադիրն այսօրվա նիստում ի թիվս մի շարք հարցերի՝ անդրադարձ է կատարել նաև ծառայողական մեքենաներին՝ արձանագրելով, որ պետապարատում այդ առումով գերկուտակում կա:
«Ժամանակակից աշխարհումտարբեր այլ լուծումներ կան այս հարցով։ Դրանք բոլորը պետք է գույքագրել ու լուրջ կրճատումներ անել։ Պետք է զբաղվել այս հարցով ու առաջարկներ ներկայացնել»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն արձագանքելով նշեց, որ ուսումնասիրել է խնդիրը և արձանագրել, որ պետական ապարատում ծառայողական մեքենաների գերկուտակումը ծախսերի ավելորդ վատնում է։
«Առաջին փոխվարչապետի հաշվեկշռում կա 5 մեքենա, մենք 3-ից հրաժարվել ենք, իսկ 2-ի նպատակահարմարությունը կքննարկենք։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հրաժարվել է հատկացվելիք 4 մեքենաներից 2-ից: Բոլոր նախարարություններում այս հարցը պետք է վերանայել եւ խնդրում ենք` կոնտակտ հաստատել փոխվարչապետերի հետ»,-նշեց առաջին փոխվարչապետը: