Նախարարը չի ընդունել զինկոմի աշխատակիցներին, բայցև՝ պարզաբանում է տարածվել - RadioVan.fm

Онлайн

Նախարարը չի ընդունել զինկոմի աշխատակիցներին, բայցև՝ պարզաբանում է տարածվել

2018-05-16 17:35 , Общество, 2747

Նախարարը չի ընդունել զինկոմի աշխատակիցներին, բայցև՝ պարզաբանում է տարածվել

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ պարզաբանում է տարածել: Ինչպես տեղեկացնում է նա՝ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի մոտ այսօր խորհրդակցություն է տեղի ունեցել:

«Նախարարը մանրամասն ծանոթացավ խնդրին և տվեց հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Միևնույն ժամանակ նախարարը հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից օպտիմալացումից դժգոհ մարզային զինկոմիսարիատների տասնյակ աշխատակիցներ ՀՀ կառավարության շենքի առջև էին, նրանք պահանջում էին վարչապետից կասեցնել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինկոմիսարիատները օպտիմալացնելու ծրագիրը, որի պատճառով, նշում են, մինչև մայիսի 21-ը շուրջ 400 քաղաքացի զրկվելու է աշխատանքից:

Ցուցարարներին առավոտյան ընդունել էր կառավարության դիմումների և բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը՝ լսելով խնդիրը՝ նրանց ուղղորդել պաշտպանության նախարարությունը. «Կզեկուցեմ, կհամաձայնեցնեմ նախարարի հետ հանդիպեք»՝ ընդգծել էր նա:

Պաշտպանական գերատեսչությունում, սակայն, բողոքի ակցիայի մասնակիցներին նախարարի հետ հանդիպել չհաջողվեց: Նրանք կրկին վերադարձան կառավարության շենքի տարածք՝ պահանջելով հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ: 16.00-ի հատվածում նրանց ընդունեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ իրենք տեղյակ են խնդրից և պատրաստակամ են լուծել գործազուրկի կարգավիճակում հայտնված զինկոմի աշխատակիցների զբաղվածության խնդիրը:

Նշենք, որ նախորդ տարեվերջին ընդունված «Պաշտպանության մասին» նոր օրենքով՝ զինկոմիսարիատների կառավարումը ԶՈՒ գլխավոր շտաբից փոխանցվում է ՊՆ-ին: Դա ենթադրում է զինկոմիսարիատների օպտիմալացում, որի արդյունքում 44 զինկոմիսարիատից մնալու է 14-ը, իսկ յուրաքանչյուրում՝ 20 աշխատողից՝ երկուսը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть