Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

2018-05-16 15:59 , Политика, 1330

Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնի ստանձնման առիթով շարունակում է շնորհավորանքներ ստանալ արտերկրից: Այսօր Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Շնորհավորում եմ Ձեր ընտրության կապակցությամբ: Ակնկալում եմ աշխատել ձեզ հետ մեր երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում, այդ թվում՝ ամրացնել առևտրային կապերը, ժողովրդավարական ինստիտուտները և տարածաշրջանային անվտանգությունը: Կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական կուսակցություններին միավորելու գործում առաջընթացը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կօգնեն այս ջանքերին ու կապահովեն Հայաստանի պայծառ ապագան:

Լավագույն մաղթանքներս Ձեզ և Հայաստանի ժողովրդին»,-ասված է Սպիտակ տան ղեկավարի շնորհավորական ուղերձում:

Նշենք, որ նախագահների մակարդակով՝ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևից:

Ուշագրավ է, որ այդ հացում պասիվ են Հայաստանի 3 նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:

Վարչապետի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ պաշտոնի ստանձնման առթիվ Նիկոլ Փաշինյանին այսօր շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դանչիլան և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:

Лента

Рекомендуем посмотреть