Հատվել են չոր և ծերացած ծառերը, այգին քառապատիկով է համալրվելու. քաղաքապետարանը՝ Շահումյանի հրապարակին կից այգու հատման մասին - RadioVan.fm

Онлайн

Հատվել են չոր և ծերացած ծառերը, այգին քառապատիկով է համալրվելու. քաղաքապետարանը՝ Շահումյանի հրապարակին կից այգու հատման մասին

2018-05-15 18:50 , Общество, 3648

Հատվել են չոր և ծերացած ծառերը, այգին քառապատիկով է համալրվելու. քաղաքապետարանը՝ Շահումյանի հրապարակին կից այգու հատման մասին

Երևանի քաղաքապետարանն անդրադառնալով Շահումյանի հրապարակի հարևանությամբ գտնվող այգու ծառերի հատման շուրջ այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղ գտած անհանգստություններին՝ տարածել է պարզաբանում, ըստ որի նշվում է, որ հատվել են չոր և ծերացած ծառերը, փոխարենը՝ այգին համալրվելու է քառապատիկ բարձրարժեք ծառերով:

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Անի Խաչատրյանը, մասնավորապես, #Քայլ_արա_մերժիր_Տարոնին, #Տարոն_հեռացիր_սիրուն_չի հեշթեգերով հետևյալ գրառումն է արել.

«Տեսեք, թե ինչ տեսք է ունեցել այգին մինչև «բարեկարգումը» (նա ներկայացրել է լուսանկար՝ այգու նախկին տեսքն արտացոլող-խմբ.): Թե բա նոր ծառեր են տնկելու, եսիմ ինչեր են անելու: Էդքան տարվա այգին կտրեն, նորը սարքելու համար, որին շատ երկար տարիներ կպահանջվի, որ էս նույն տեքստին գա... գիտենք, թե ոնց ու ինչի համար ա արվում»:

Քաղաքապետարանն, ահա, արձագանքելով՝ հետևյալ հայտարարությունն է տարածել.

Քիչ առաջ համացանցում տարածվեց լուսանկար, որում պատկերված է Երևանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների հրապարակը: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին արդեն իսկ առիթ ունեցել ենք սույնի հետ կապված տեղեկացնել, որ մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ տեղեկացրել ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:


Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ, հավանություն է տրվել Երևան քաղաքի Ալ. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գր. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:

Բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաև հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը և վերանորոգումը, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը:

«Վարդանյան ընտանիք»-ի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այգում կարգելվի որևէ առևտրային գործունեության իրականացումը: «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվել է շինարարական և բարեկարգման աշխատանքներն ավարտել 2018 թվականի սեպտեմբերին:

Лента

Рекомендуем посмотреть