Արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գործադիրի ղեկավարը միաժամանակ նշել է, որ Սփյուռքի նախարը չի շարունակի պաշտոնավարել։ Նրա խոսքով՝ սփյուռքի նախարարությունը պետք է այսուհետ զբաղվի նաև հայրենադարձության կազմակերպմամբ: