Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Այդ մասին նա ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
«Մտածեցի, որ հեղափոխությունից առաջ, մենք դուք ու Վալերի Օսիպյանը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում: Այս որոշումից հետո բոլորս պետք է նույն կողմում հայտնվենք», – ասաց Փաշինյանը:
Բացի այդ, Փաշինյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելու է Արթուր Վանեցյանը: