Փաշինյանի ընտրությունը տոնող քաղաքացիները՝ սպասելիքների մասին - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի ընտրությունը տոնող քաղաքացիները՝ սպասելիքների մասին

2018-05-08 15:06 , Общество, 1366

Փաշինյանի ընտրությունը տոնող քաղաքացիները՝ սպասելիքների մասին

Այս պահին Հանրապետության բազմամարդ հրապարակը ցնծում է տոնական տրամադրությամբ. քաղաքացիները, ովքեր առավոտից հավաքվել էին հրապարակում՝ տեղադրված լայն էկրաններից հետևելու վարչապետի ընտրության հարցով ԱԺ հատուկ նիստին, երգով, պարով տոնում են վարչապետի պաշտոնում իրենց թեկնածուի ընտրվելով պայմանավորված հաղթանակը: Սպասելիքները նորընտիր վարչապետից շատ են, սակայն, ինչպես «Ռադիո Վանի» հետ զրույցում ընդգծում էին քաղաքացիները՝ առաջնայինը Հայաստանում արդարության և հավասարության վերականգնումն է:

Հանրապետության հրապարակում տիրող տրամադրությունը՝ տեսանյութում.

Հիշեցնենք՝ քիչ առաջ խորհրդարանը 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ ՀՀ 16-րդ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետի հետագա պաշտոնավարման և «Հանրապետական» կուսակցության հետագա իշխանավարման դեմ «Իմ քայլը» շարժումն առաջնորդող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть